Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
«Իրանի զինանոցում կա մի կարևոր ռազմավարական գործիք՝ Հորմուզի ջրանցքը: Մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել ջրանցքը՝ Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում: Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից հատկապես կտուժի աշխարհի գլխավոր նավթ ներկրողը՝ Միացյալ Նահանգները:
Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկոգեն է՝ հաշվի առնելով նրա լեգիտիմության սրնթաց անկումն ու ներքին լարվածության աճը: Հորմուզի կշիռը համաշխարհային նավթի ծովային արտահանման կառուցվածքում կազմում է մոտ 30%:
Ավելին՝ այստեղով է արտահանվում Պարսից ծոցում արդյունահանված նավթի 90%-ը: Համաշխարհայն տնտեսության համար առանցքային նշանայություն ունեցող այս հաղորդակցության պարալիզացման դեպքում նավթի գները կարող են հասնել 300-350 ԱՄՆ դոլարի: Ճիշտ է, Պարսից ծոցում Վաշինգտոնն ունի հակակշիռ՝ Բահրեյնից կառավարվող ԱՄՆ 5-րդ ռազմական նավատորմը:
Սակայն դրա գործարկումը կարող է էլ ավելի սրել իրավիճակը՝ պարալիզացնելով Ծոցի ամբողջ հաղորդակցային համակարգը: Մյուս կողմից, արդյո՞ք Իսրայելին աջակցող Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ ռազմական գործողությունների դիմել: Հարցը հռետորական է:
Ի դեպ, արդեն այսօր առավոտյան համաշխարհային շուկայում նավթի գները կտրուկ աճել են՝ գերազանցելով 75 ԱՄՆ դոլարը (Brent). Միտումը շարունակական է»: