Հայտնի է Ճամբարակում պայթյունից տուժածների ինքնությունը


Հայտնի է Ճամբարակում պայթյունից տուժածների ինքնությունը
Հունիս 12 10:15 2025

42-ամյա Գուժ Կարապետյանը, 43-ամյա Հռիփսիմե Ավետիսյանը, 13-ամյա Կարեն Կարապետյանը, 68-ամյա Կարապետ Կարինյանը, 78-ամյա Սվետլանա Մկրտումյանը, 48-ամյա Նաիրա Հարությունյանը, 63-ամյա Անուշ Մարտիրոսյանը, 50-ամյա Անուշ Բաբայանը, 6-ամյա Վաչագան Շահբազյանը , 9-ամյա Կարեն Շահբազյանը և 13-ամյա Անի Խչոյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ փլատակների տակից դուրս են բերվել 87-ամյա Ռոզա Վարդանյանի, 89-ամյա Ռոզա Մովսեսյանի, 61-ամյա Հրաչյա Լազարյանի, 76-ամյա Հռիփսիմե Սարգսյանի և 54-ամյա Արթուր  Սարգսյանի դիերը:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։