«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 09.00-21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան փողոցի 168-189 շենքերի, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի և Ֆրանսիական փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։