Ավանեսյան. Իմ ծառայողական մեքենան վարորդն ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում


Ավանեսյան. Իմ ծառայողական մեքենան վարորդն ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում
Հունիս 10 18:32 2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ ր ծառայողական մեքենայի առջևի նստատեղին երեխա է նստած։

«Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար.

կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով:

Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նա։ 

Մեր տեղեկություններով վարորդը տուգանվել է 15 հազար դրամով։