Որևէ մեկին ձերբակալելով՝ որևէ մեկը չի կարողանա Արցախի էջը փակել․ Սերժ Սարգսյան


Որևէ մեկին ձերբակալելով՝ որևէ մեկը չի կարողանա Արցախի էջը փակել․ Սերժ Սարգսյան
Հունիս 10 17:35 2025

Արցախ էջը ձերբակալություններով հնարավոր չէ փակել, լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին պարբերաբար հարցաքննությունների կանչելով՝ արդյոք ուզում են ձերբակալե՞լ նրան և այդպիսով փակե՞լ Արցախի էջը։

«Որևէ մեկին ձերբակալելով՝ որևէ մեկը չի կարողանա Արցախի էջը փակել»,–ասաց Սերժ Սարգսյանը։