Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը քիչ հավանական է համարում, որ կաթողիկոսին հեռացնելու իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի փորձերը կհաջողեն։
«Ատելությունն այնքան մեծ է գործող վարչապետի հանդեպ․․․ և դա գնալով ավելի է ուժեղանում, ինքն այդ ռեսուրսը չունի, որ կարողանա կաթողիկոսին փոխել»,- Aysor. am-ին ասաց քաղաքագետը։
Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ Փաշինյանն ու իշխանությունները նաև որևէ իրավական գործիք չունեն կաթողիկոսին փոխելու համար։
«Կուսակրոնության ուխտը եկեղեցու միաբանության ներսի խնդիր է, դա եկեղեցու կանոնադրությանը չի վերաբերում, որը եկեղեցի-պետություն հարաբերություններն է կանոնակարգում։ Այդտեղ արդեն իրավական դաշտ կա, եկեղեցու կանոնակարգը, որում գրանցվել է կուսակրոնության ուխտը, դրա մեջ չի մտնում և որևէ իրավական հիմք չունի գործող վարչապետը»,-ասաց նա։
Ըստ քաղաքագետի՝ միակ հնարավորությունն անօրինական ճանապարհով է. «Ինքը պետք է գնա անօրինական ճանապարհով, իսկ դրա դեպքում, կարծում եմ, հանրությունը շատ ակտիվորեն, բոլոր եղանակներով կպաշտպանի եկեղեցին»։
Դանիելյանը շեշտեց՝ գործող իշխանությունը կորցրել է փողոցը․«Փողոցն այլևս իշխանությանը չի ենթարկվում, փողոցն իշխանության դեմ է, և այդ միջոցով փոփոխություններ իրականացնել նրանք չեն կարող»։
Քաղաքագետը նաև հնարավոր տարբերակ համարեց եկեղեցու դեմ սկսած գործընթացը հակառակ ազդեցությունն ունենա և փոխվի իշխանություններին հեռացնելու գործընթացով։
«Սա հենց իշխանության դեմ է լինելու, իրենք դա լավ հասկանում են՝ ինչի համար են շարունակում, գուցե, իրենց արտաքին հովանավորների՞ն են ուզում գոհացնել, խոսքն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին մասին է, որոնք այսօր գործող իշխանության միակ երաշխավորներն են։ Չեմ կարծում, որ սա որևէ ներքաղաքական նշանակություն ունի։ Սա առաջին հերթին գործող իշխանության համար արտաքին քաղաքական նշանակություն ունի։ Քանի որ իրենց իշխանությունն արդեն ժողովրդից չի, այլ Թուրքիայից և Ադրբեջանից է, բնականաբար, պետք է նրանց գոհացնեն և նրանց պատվերներն իրացնեն»,-ասաց նա։