«Կքննարկենք, կարծիք կհայտնենք»,- ԱԺ-ում լրագրողնրի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։
Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունն իմպիչմենտի մասին կարծիք հայտնել է, որևէ անձի մասին հղում չի եղել. «Կոնկերտ անձի որակների մասին չենք ասել մեր հայտարարության մեջ։ Կարող է Դավիթ Համբարձումյանին մեկ անգամ փողոցում բարևած լինեմ։ ԱՆձամբ չեմ ճանաչում, կարծիք չեմ կարող հայտնել»։
Նա նշեց, որ հայտարարությունից հետո իրենց թիմում քննարկում չի եղել, ողջամիտ ժամկետներում կլինի որոշում։ Ա. Խաչատյանը նշեց, որ վեջնական կարծիք կլինի խմբակցության հայտարարությամբ։
«Եթե գործընթացը չգնա այնպես, ինչպես նախաձեռնողները ենթադրում են, դրանից շահեկան վիճակում կհայտվի բացառապես Նիկոլ Փաշինյանը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։