Հրդեհ Ախուրյան գյուղում


Հրդեհ Ախուրյան գյուղում
Հունիս 9 08:08 2025

Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 քմ)․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ հունիսի 9-ին ժամը 00:07-ին: Այրվել է տան տանիքից մոտ 250 քմ հատված:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն և տանիքի մյուս հատված։