Հրդեհ՝ Երևանի Չեխովի փողոցի տներից մեկում․ Հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան


Հրդեհ՝ Երևանի Չեխովի փողոցի տներից մեկում․ Հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան
Հունիս 7 20:31 2025

Հունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին