Մենք չենք կարող էսկալացիայի վտանգ չտեսնել, երբ կրակում են մեր տների վրա, մենք հո լուսնի վրա՞ չենք ապրում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։
«Մեր տների վրա կրակում են, պարզ է, որ կա էսկալացիայի վտանգ, բայց մենք ամեն բան անելու ենք, որ էսկալացիայի վտանգը հավասարեցվի զրոյի ու կնքվի խաղաղության պայմանագիր»,- նշեց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանը չի տրվելու սադրանքներին, չի շեղվելու խաղաղության օրակարգից։