Սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան


Սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան
Մայիս 31 19:15 2025

Ջերմորեն շնորհավորում եմ մեր մարմնամարզիկներին, որոնք Գերմանիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներ արձանագրեցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանը: 

«Սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին: Իսկ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն և աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արթուրին ու նրա մարզիչներին:

Ուրախ եմ և հպարտ, որ մեր մարզիկները շարունակում են Ալբերտ Ազարյանից, Հրանտ Շահինյանից մեզ ժառանգություն մնացած հաղթական ավանդույթները: Հենց այս հաղթանակներով ենք մենք հզոր ու կանգուն...»,-գրել է նա: