Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար. քաղաքագետ


Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար. քաղաքագետ
Մայիս 30 12:16 2025

Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ 2021-ի մոդելը, դրա հնարավոր կրկնությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններում խիստ վտանգավոր, փակուղային է Հայաստանի համար:

Այս ստատուս- քվոյից կամ «երեք խմբակցությունների» մոդելից դուրս գալ է պետք: Երկրի զարգացման հրամայականը դա է պահանջում: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

««Կենտրոն» հեռուստատեսությանը Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար:

Որո՞նք են Ծառուկյանի խոսքի հիմնական ուղերձները.

Ծառուկյանը շեշտը չի դնում իր անձի, իր բացառիկության կամ նույնիսկ լիդերության վրա: Առաջարկում է ներառականոևթյուն, հրավրում է համախմբվել գաղափարների, ծրագրերի, մերիտոկրատիայի սկզբունքի շուրջ:

Սա միանգամայն առողջ մոտեցում է, որովհետև գործող համակարգը՝ մեծ ու փոքր կուսակցություններով, իրեն սպառել է, իսկ նոր արդյունավետ մոդել ստեղծելու հիմքը պետք է դառնա ծրագրային, արժեքային ընդհանրությունը: Սա է արդյունավետ հարթակ ձևավորելու բանաձևը: 

 Ծառուկայնի առաջարկում է հրաժարվել «յոլա գնալու» պատեհապաշտությունից՝ շեշտը դնելով հետպատերազմյան զարգացման ծրագրերի վրա:

Ոսկերչական ճշգրտությամբ ընտրված անունը՝ «Առաջարկ Հայաստանին», խոսում է իր և իր ձևավորվելիք թիմի սկզբունքային դիրքորոշման մասին. ուղիղ խոսք հայ մարդու հետ, ուղիղ զրույց՝ Հայաստանի քաղաքացու հետ։

Սա, թերևս, Ծառուկյանի ուղերձի ամենասկզբունքային բաղարիչն է:

Հետպատերազմյան փուլում կուսակցությունները, առաջնորդները շեշտը դրել են կաբինետներում, կուլիսներում ձևավորված քաղաքական համաձայնությունների վրա, որոնք հասարակությունը կոնսոլիդացնելու պոտենցիալ չեն ունեցել:

Ծառուկյանը կարևորում է հասարակության հետ դաշինքը, հասարակության կոնսոլիդացիան, որի ընդերքում էլ պետք է կայանան քաղաքական համաձայնությունները:

Ու կրիկին՝ շահարկումներից խուսափելու համար, արձանագրեմ, որ ես ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի առաջարկած ծրագրի մասնակիցն ու մասն ենք:

Որակապես նոր քաղաքական համակարգը, նոր լուծումները մեր ընդհանուր գործն են»,- գրել է նա: