Խնդրենք, որ քահանաներն աղոթեն Սողոմոն Թեհլերյանի հոգու հանգստության համար․ Մելիքյան (Տեսանյութ)


Խնդրենք, որ քահանաներն աղոթեն Սողոմոն Թեհլերյանի հոգու հանգստության համար․ Մելիքյան (Տեսանյութ)
Մայիս 31 17:32 2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն, ի պատասխան իրենց հայտարարությունից հետո հնչող հարցերի ու քննադատությունների, ֆեյսբուքում «Ինչպե՞ս պաշտպանել մեր սրբությունները, ինչպե՞ս ցույց տալ վճռականություն, ի՞նչ կարող եմ անել ես, ի՞նչ կարող ես անել դու» խորագրով  ուղիղ եթեր է կազմակերպել ու արել կոնկրետ առաջարկ․

«Հայ Առաքելական որևէ եկեղեցում հունիսի 8-ին մասնակցել Սուրբ Պատարագին, և սահմանված կարգով Պատարագիչ քահանային խնդրել  աղոթել Սողոմոն Թեհլիրյանի հոգու հանգստության համար»։

Մելիքյանը այս ամենի խորհրդի ու նշանակության մասին խոսել է իր ուղիղ եթերի ընթացքում