Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել՝ մեկ մանր եղջերավոր կենդանի


Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ,  վնասվել է բնակելի տան սանհանգույցը,  խոցվել՝ մեկ մանր եղջերավոր կենդանի
Մայիս 30 11:14 2025

Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։