Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մարշալ Բաղրամյան փողոցում, Վանաձոր քաղաքի սկզբնամասում «Լադա» մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին կայանված վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարի անիվներին և երկաթե հատվածին։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենայում եղել է 5 հոգի, սակայն 2-ը հիվանդանոցում հետազոտվելուց հետո հայտնել են, որ իրենք չեն տուժել, իսկ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժամունքում։ Վիրավորներից մեկն էլ ժամկետային զինծառայող է, ով 40 օր հետո պետք է զորացրվի։
Ավելին՝ սկզբնղաբյուրում։