Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. նա մահացել է


Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. նա մահացել է
Մայիս 26 11:51 2025

Այսօր՝ մայիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ժորա Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ մայրուղուց դեպի Երևան Արտաշատի խճուղի հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, Երևանի 1-03 շտապօգնութան կայանից ահազանգ է ստացվում, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ