Ողբերգական դեպք Ծաղկաձորում. Կան զոհեր և վիրավորներ


Ողբերգական դեպք Ծաղկաձորում. Կան զոհեր և վիրավորներ
Մայիս 24 13:42 2025

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shasmshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր: 
 
Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են: 

Դեպքի մասին ոստիկանությա Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  
 
Դեպքի փատով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, այն վարողի, մահացածների և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ տրանսպորտային միջոցը տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: