ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը


ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մայիս 24 11:11 2025

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրել են խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։

«Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնել են ԱԽ գրասենյակից։