Առանց որևէ փաստական հիմնավորման՝ քննիչը եզրահանգել է, որ Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով Անի Խաչատրյանի «Հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ» բառացի խայտառակությունը ոչ միայն բռնության հրապարակային արդարացում չէ, այլև քրեական վարույթ նախաձեռնելու հիմք էլ չէ։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Էս տուլաշ քննիչներն անտեսում են, որ նման տասնյակ որոշումներ դատարաններն արդեն վերացրել են։ Էնքանով որ կայացնում են՝ հույսով, որ չեն բողոքարկի»,- գրել է նա։