Բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ


Բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Մայիս 23 19:46 2025

Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցի թիվ 107 հասցեի մոտ բախվել են «Kia», «BMW» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են մեծահասակները՝ ովքեր կին ու տղամարդ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն , իսկ 2 երեխան՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Հովհանիսյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW»-ն և «Opel Zafira»-ն եղել են կայանված, երբ «Kia»-ն բախվել է նրանց: 

Վիրավորներն էլ ընտանիքի անդամներ են: