Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարությանը Լևոն Մնացականյանը հերքել է Ադրբեջանի դատախազության պնդումները


Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարությանը Լևոն Մնացականյանը հերքել է Ադրբեջանի դատախազության պնդումները
Մայիս 22 21:14 2025

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարությունը: Այսօրվա դատական ​​նիստում ցուցադրվել է տեսանյութ, որտեղ իբր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը խոստովանել է Շուշին «գրավելու» իր մասնակցության մասին։

Մեղադրող կողմը պնդել է, որ Լևոն Մնացականյանը տեսանյութում ասում է, որ Շուշիի «գրավման» ժամանակ ինքը եղել է Աշոտ Ղուլյանի վաշտի կազմում, սակայն Լևոն Մնացականյանը հերքել է մեղադրող դատախազի պնդումները։