Այսօր` մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեղել Արագածոտնի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկից կրակ և ծուխ է նկատվում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Քաղաքացիներն ու հրշեջները մարել են տանն առաջացած կրակը, որտեղ այնուհետև ծխապատ հատվածում հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
