Վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը ներկայացրել է իր կենսագրությունը


Վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը ներկայացրել է իր կենսագրությունը
Մայիս 16 21:31 2025

Էդմոն Մարուքյանը, ով Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցության վարչապետի թեկնածուն է, ներկայացրել է իր կենսագրությունը.

 

«Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ու Թ Յ Ու Ն

Էդմոն Մարուքյան

Ծնվել է 1981թ. հունվարի 13-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական):

Կրթություն՝

2002թ. Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավր:

2006թ. Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթաց, Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում:

2007թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության մագիստրատուրա, իրավագիտության մագիստրոսի աստիճան։

2010թ. ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոց (University of Minnesota Law School), Մարդու իրավունքների և Միջազգային իրավունքի մագիստրոս:

· 2009 – 2010թ.թ. ԱՄՆ Մինեսոտայի համալսարան, Humphrey Fellowship ծրագրի շրջանավարտ,
· 2013թ. Միացյալ Թագավորություն, «John Smith Trust» հիմնադրամի շրջանավարտ,
· 2016թ. ԱՄՆ Սթենֆորդի համալսարան, Դրեյփըր Հիլզի Ժողովրդավարության ու Զարգացմանը նվիրված ծրագրի շրջանավարտ,
· 2017թ. Միացյալ Թագավորություն, Միջազգային առաջնորդության ծրագրի շրջանավարտ,
. 2023թ. Ավարտել է «Բանակցությունների ռազմավարություն. Համաձայնության ձեռքբերում բաժանարար գծերից և սահմաններից անդին. Հարվարդ Քենեդու դպրոցի գործադիր կրթական ծրագիրը»։

Աշխատանքային գործունեություն՝

2001թ. -ից սկսած մասնագիտացել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և լրջորեն ներգրավվել ՀՀ-ում ժողովրդավարությունն ամրապնդելու և քաղաքացիական հասարակությունը կայացնելու գործում։

2001-2003թ.թ. «Մեդիա Գրուպ» լրատվական ՀԿ իրավաբանական բաժնի ղեկավար։

2005թ. ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ, 2006-ին՝ ընտրվել է խմբի նախագահ։

2005-2012թթ. Մարուքյանն անդամակցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին։
Էդմոն Մարուքյանը մարդու իրավունքների մասնագիտացմամբ փաստաբան է` սկսած 2008թ. և «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ 2010թ.-ից։ Աշխատել է որպես իրավախորհրդատու` պաշտպանելով քաղաքացիներին դատարանում, վարել ռազմավարական դատավարություններ ինչպես ներպետական ատյաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

2010-2012թ.թ. «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ազգային փորձագետ։

2012-2021թ.թ. ՀՀ ԱԺ 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, 7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար։

2022֊2024թ.թ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

2025թ. դասավանդում է Վիեննայի ICEUR անկախ ուղեղային կենտրոնի քաղաքական կանխատեսումների դպրոցում։

2015թ. –ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ։
Խորհրդարանական աշխատանքի տարիներին Էդմոն Մարուքյանը եղել է ՀՀ ԱԺ հետևյալ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև միջխորհրդարանական կառույցների անդամ՝
· 2012-2017 (5-րդ գումարման ԱԺ)՝ Պետական-իրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներ, ինչպես նաև Արևելյան գործընկերության ԽՎ («Եվրանեսթ»), Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ և այլն.
· 2017-2019 (6-րդ գումարման ԱԺ)՝ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, ինչպես նաև Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի, ՆԱՏՕ-ի ԽՎ անդամ և այլն.
· 2020-2021 (7-րդ գումարման ԱԺ)՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
· 2018-2021թթ. պատվիրակության կազմում Հայաստանը ներկայացրել է ԵԽԽՎ-ում։ Անդամակցել է ԵԽԽՎ հետևյալ հանձնաժողովներին՝
o Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողով (հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ),
o Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի անդամ,
o ԵԽ անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման (Մոնիթորինգի) հանձնաժողովի անդամ,
o Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովի անդամ։

2021թվականի դեկտեմբերի 17-ից ներգրավված է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում։

Այլ տեղեկություններ՝

Ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցների հեղինակ և համահեղինակ է:

Օտար լեզուների իմացություն՝

ռուսերեն, անգլերեն:

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր»: