ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գրում է․ «Ինչ-որ մի տխմար նստել է էկրանի առաջ ասում է, թե «Իմ քայլը» հիմնադրամը ԱՄՆ-ում 4 միլիոն դոլար ունեցվածք է հայտարագրել։
Մեկ այլ տխմար նստել է էկրանի առաջ եւ վստահ պնդում է, թե 88 սուպերմարկետը իմն է (այս վերջինն էնքան են կրկնել, որ մի շարք մարդիկ էլ են սկսել հավատալ), ապա շարունակում է. «Ինձ ասել են «Երեւան Սիթին» էլ է շուտով դառնալու Աննայինը»։
Երրորդ տխմարը ասում է՝ Աննան հրեա է։
Չորրորդ տխմարը պնդում է, թե Բեւեռլի Հիլսում այրվել է շքեղ դղյակը, որը «Փաշինյանն իր զուգընկերուհու հետ գնել է Սերժ Թանկյանի ընկերների միջնորդությամբ»։
Հինգերրորդ տխմարը էկրանի առաջ նստած ասում է. «Սամվել Ալեքսանյանի կինը որտեղ նստում ասում է՝ Աննա Հակոբյանը 40-70-100 հազար դոլարանոց պայուսակի տարբեր գույներ է ուզում, էնպես են պայմանավորվել, որ նվեր անի»։
Վեցերորդ տխմարի վերլուծությամբ իշխանությունում կա Աննա Հակոբյանի թեւ։
Այս շարքը երկար է: Այն մեր երկրում խոսքի ազատության գերակայության կենդանի ապացույցն է, բայց միեւնույն ժամանակ որոշ մարդկանց տխմարության անսահմանության ապացույցն է։
Հ.Գ. Մի տխմար նստում է էկրանի առաջ եւ իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը»։ Այս շարքն էլ է երկար։ Եւ սա էլ՝ որքան խոսքի ազատության, ճիշտ նույնքան էլ՝ ոմանց տխմարության հավաստիքն է»։