Հայր ու որդի գնացել են Ախուրյանում հայտնի «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան ընկել է ջրամբարը


Հայր ու որդի գնացել են Ախուրյանում հայտնի «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան ընկել է ջրամբարը
Մայիս 13 12:40 2025

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյումրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ՝ Ախուրյանի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հավարկ:

 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գոմարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսայնի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

 

Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն իր հոր հետ այցելել է «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար և ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել է ջրամբարը: Այս պահին դեպքի վայր են ժամանում Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները: Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: