22 անշարժ գույք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր. դատախազը ներկայացրեց, թե ինչ գույքային պահանջ ունեն Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից


22 անշարժ գույք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր. դատախազը ներկայացրեց, թե ինչ գույքային պահանջ ունեն Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից
Մայիս 12 11:29 2025

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց, թե ինչ գույքային պահանջ ունեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից։

«Ռոբերտ ու Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից ու Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանույշ Քոչարյաններից, Գայանե  Քոչարյանից ու Վիգեն Չատինյանից, հօգուտ Հայաստանի, դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է  բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի ու շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ ու ավելի քանի 20 միլիարդ»,-  նշեց դատախազը։

 Նա ասաց, որ սա այս պահին դատարանում գտնվող հայցագիրն է։