Նախկիններից կան մարդիկ ում նկատմամբ ես ծայրահեղ բացասական վերաբերմունք չունեմ: Նրանցից ոմանց նկատմամբ ես նույնիսկ դրական վերաբերմունք ունեմ, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովը, Գառնիկ Դանիելյանը, Արծվիկ Մինասյանը, այս մասին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին տված հարցազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
«Օրինակ՝ Շարմազանովի մտքրերի մտքերի ու հռետորաբանության հետ համաձայն չեմ, բայց նա ունի իր սկզբունքները, որոնցով նա շարժվում է: Կամ Գառնիկը Դանիելյան, նա հաճախ ամեն ինչին իր մոլորակից է նայում, բայց նա հավատում է դրան: Կամ Արծվիկը Մինասյան»,-ասաց նա: