Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ իրավապահները երեկ Գյումրիում ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, որը տարիներ առաջ՝ Վարդան Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման տարիներին, եղել է նրա մամուլի քարտուղարը։ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն բանավոր հայտնել են, որ Աղեկյանին մեղսագրում են խուլիգանությունը՝ դատավորին կոռումպացված ասելու համար, միևնույն ժամանակ, դատավորին վիրավորելու հանցակազմն է մեսագրվում։