Պետք է վերակազմավորվենք՝ մեր հաղթանակները հետ նվաճելու համար․ Բագրատ Սրբազան


Պետք է վերակազմավորվենք՝ մեր հաղթանակները հետ նվաճելու համար․ Բագրատ Սրբազան
Մայիս 9 18:17 2025

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար ընկած քաջորդիների հիշատակին։

«Այսօր նշում եք Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրը և հատկապես նշում ենք Շուշիի ազատագրման ու մեր Պաշտպանության բանակի հիմնադրման օրը։

Դա մեր կյանքի, կենսագրության մասն է կազմում, հետևաբար, պետք է ոչ թե հուշ դառնա մեզ համար՝ հեռու ինչ-որ մի բան՝ պատմության գրկում գտնվող, այլ պետք է վերակազմավորվենք, առաջ գնանք՝ մեր հաղթանակները հետ նվաճելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։