Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել


Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել
Մայիս 5 19:58 2025

Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։  Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Ավելի վաղ քննվող գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել էր։ ՔԿ-ից նշեցին, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել  Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը։