Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի, և նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար: Այդ մասին News.am-ին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը թե «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրտեսի կարգավիճակ ունի»։
«Էրդողանի գիրքը տվեք՝ գրկի, հանգստանա: Դա իմ քաղաքական կարծիքն է և քաղաքական գնահատականը»,- ասել է Միկոյանը: