Ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի


Ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի
Մայիս 5 08:06 2025

Մայիսի 4-ին, ժամը 03:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը․ երթևեկությունը վերականգնվել է։