SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 13-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկից գումար են գողացել։
Քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 64-ամյա Հռիփսիմե Թ․-ն հայտնել է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 13։30-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում, դուռը բացելու միջոցով իրեն պատկանող, նշված հասցեի բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են 4 հազար ԱՄՆ դոլար գումար` պատճառելով նյութական վնաս:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։