«Հրապարակ» օրաթերթը գրում է
Երեկ մեր լրագրողը նկատել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին` մի խումբ մարդկանց հետ Սարյան փողոցում զբոսնելիս, իսկ հետևից մի քանի թիկնապահներ: Մեր լրագրողը մի փոքր հեռվից հետևել է թաղապետին, որն այս օրերի «հերոսն» է և բոլորի հետաքրքրության կենտրոնում է: Ամենաուշագրավն այն է, որ մարդիկ ամեն քայլափոխի մոտենում էին իր սենյակում քաղաքացուն ծեծի ենթարկած պաշտոնյային, ձեռքը սեղմում, ջերմորեն ողջունում և ասում` «լավ ես արել, մենք քո հետ ենք»:
Թվում է, թե մարդիկ պետք է դատապարտեին չափն անցած թաղապետին, բայց ճիշտ հակառակն էր: Ցավալի է, որ մեր արժեքներն ու չափանիշներն այսքան փոխվել են և հանրային մի շերտ կա, որի պատկերացմամբ ուժը, տղամարդկությունը բռունցքներին ազատություն տալն է և պետական պաշտոնյայի լպիրշությունը:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։