Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Երեկ կանխատեսել էի, որ եթե քաղաքական և քրեա-իրավական գնահատական չտրվի Նոր Նորքի վարչական ղեկավարի արարքին, ապա պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի մակարդակով երկրում խրախուսվում են քաղաքացիական բախումներ(ելույթիս այդ հատվածը տեղադրված է ներքևում):
Գնահատականս մնում է անփոփոխ:
Տեղի է ունենում իրավական ֆարս, խոշտանգողների և խոշտանգվողների պատասխանատվության, այսպես ասած, համահարթեցում: Ավելին, Չախոյանին և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամին ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել, քան խմբակային ծեծի մասնակիցներին:
Քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես խոսք չկա:
Տիգրան Տեր-Մարգարյանն, ըստ ամենայնի, պահպանելու է պաշտոնը. նրա կուսակցությունը դիմել է քաղաքական շանտաժի՝ սպառնալով լուծարել քաղաքային կոալիցիան, եթե Նոր Նորքի վարչական ղեկավարը պաշտոնանկ արվի:
Այս իրավիճակում ընդդիմադիր ուժերը պետք է լրացնեն իրենց պահանջների շարքը՝ ներառելով նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների կետը»: