SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդ փողոցում ինչ-որ մեկը կրակել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով նա արնահոսում է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած Երևան 1-03 շտապօգնության բժիշկները «գլխի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 21-ամյա Մայքլ Փուլադիին, ում առողջական վիճակը եղել է ծանր։
Տեղեկություններ են ստացվել, որ նշված վիճաբանության մասնակից անձանցից Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գոռ Մ․-ն նույնպես ստացել է մարմնական վնասվածք, ով բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը ներկայացել է և ներկայացվել է նախաքննության մարմին:
Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի երիտասարդը գլխի հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց

