Բերման են ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին


Բերման են ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին
Ապրիլ 29 13:35 2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել։

Հակակոռուպցիոն կոմիտեմամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում դատարանում քննչական գործողություններ են իրականացվել։ Թե ինչ վարույթի շրջանակներում է, առայժմ չեն մանրամասնում։