Երեւանում կրկին հեղեղումներ են՝ տեղատարափ անձրեւից հետո:
Մայրաքաղաքում քիչ առաջ մոտ 30 րոպե հորդառատ անձրեւ է տեղացել: Սոցցանցերում օգտատերերը տեսանյութեր են հրապարակում, որոնցում երեւում է, որ փողոցներն անանցանելի են անցորդների համար: Նշենք, որ տեւական ժամանակ է՝ երբ մայրաքաղաքում հորդ անձրեւ է գալիս, գետեր են առաջանում: