«Ցանկացած գործի վերաբերյալ իրականացվում է քննություն, քննության արդյունքով կպարզվի իրականությունը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը` պատասխանելով ՔԿՀ տիրող իրավիճակի մասին հարցերին։
Նա նշեց, որ ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերն իրենց համար խնդրային իրավիճակ է. «Շատ գործոններ կան, որոնք նպաստում են նման դեպքերի։ Քրեակատարողական հիմնարկում մեծ է հոգեկան առոջության խնդիրներ ունեցող անձանց քանակը։ Ունենք վիճակագրական տվյալները։ Բացի այդ, ՔԿՀ-ն ինքնին սթրեսային իրավիճակ է առաջացնում անձանց համար, հոգեկան առողջության խնդիրները, մնացած հոգեբանական խնդիրներն ավելի սրվում են։ Այլ հարց է, թե ինչ խնդիրներ ունեն սրա հետ կապված։ Մեծ աշխատանք ենք տանում հոգեբանական աշխատանքը, անվտանգային գործոններն ակտիվացնելու ուղղությամբ։ Մեզ համար խնդրային իրավիճակ է, փորձում ենք այս ուղղությամբ աշխատանքներ տանել, մեր խնդիրներ լուծելով՝ փորձել այս դեպքերը կանխարգելել»։
Հայոց ցեղասպանության, ցեղասպանության միջազգային ճանաչման, դիվանագիտական ու քաղաքական բնույթի հարցերի Ծ.Թադևոսյանը չպատասխանեց՝ նշելով, որ իր իրավասության շրջանակում չէ այդ հարցերին պատասխանելը, անձնական կարծիքը քննարկում է ընկերների հետ։
«Ինձ համար այս օրը շատ կարևոր է։ Հայաստանի պատմության համար շատ ողբերգական դեպք է, այստեղ փորձում ենք մենք...»,- ասաց նա։