Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան


Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 21 17:08 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է աշխարհի բոլոր հավատացյալներին՝ Հռոմի Պապի մահվան կապակցությամբ։

«Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Խաղաղ և արդար աշխարհի կերտման գործում Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել: 

Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին՝ այս մեծ կորստի կապակցությամբ»,- X-ում գրել է Փաշինյանը։