Հիմա հարց…Ո՞ւմ շահերն են սպասարկում իրականում ՀՀ ներկայիս իշխանությունները. Արման Աբովյան


Հիմա հարց…Ո՞ւմ շահերն են սպասարկում իրականում ՀՀ ներկայիս իշխանությունները. Արման Աբովյան
Ապրիլ 16 23:11 2025

«Կամուրջ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունը որը ՊԱՐՏԱՎՈՐ Է պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը բացահայտ սպասարկում թուրքիայի և ադրբեջանի շահերը, ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության։

Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը թույլ է տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին թելադրել Հայաստանին այնպիսի որոշումներ, որոնք վտանգում են մեր երկրի անվտանգությունը։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները թույլ են տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին օկուպացիայի տակ պահել ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստացի պատրաստվում են փոխել ՀՀ Սահմանադրությունը հրաժարվելով նեռարել նոր սահմանադրության մեջ հղումներ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթներին, դրանով փաստացի հրաժարվելով Հայաստանի Հանրապետության անկախությունից։

Սա ակնհայտ գեներացնում է նոր պատերազմի և արհավիրքների երաշխավորված գեներացում մեր պետության հանդեպ։

Հիմա հարց…ում շահերն են սպասարկում իրականում Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները։

Հետևությունները թողնում եմ ձեզ»։