«Ժողովուրդ, իաշխանությունը ձեր համար անակընկալ է պատրաստել։ Սիրելի քաղաքացինե՛ր, ձեզ ոչ միայն հարկելու են, այլև դատելու են»,-ԱԺ-ում հայատարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով եկամտի համընդհանուր հայտարարագրմանը։
Նա նշեց,որ երբ փետրվարյան մի մշուշոտ օր Եվրաինտեգրման հանձնաժողովում զեկույց ուներ ՊԵԿ նախագահ Էդուրարդ Հակոբյանը, ընդդիմադիրները ուղիղ հարց են տվել, թե ինչ է սպասվում այն քաղաքացիներին, ովքեր հայտարարագիր չեն լրացնելու և ստացել պատասխան, որ կտուգանվեն 5-50 հազար դրամ առաջին զգուշացման դեպքում, իսկ երկրորդ դեպքում այդ գումարը կկրկնապատկվի։
Նա նշեց,որ ճշտող գրավոր հարց է ուղարկել ՊԵԿ-ին, թե արդյոք հայտարարագիր չներկայացնելու համար քաղաքացին նաև քրեական պատասխանատվության է ենթարկվելու, և ստացել պատասխան, թե քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը դուրս է ՊԵԿ լիազորությունների շրջանակից։
Խամոյանը ներկայացրեց Քրեական օրենսգրքի 444 հոդվածը, որում ասվում է, որ հայտարարագրում կեղծ տեղեկություն ներկայացնելը, եկամուտները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը 3 տարի ժամկետով ազատազրկման պատասխանատվություն է նախատեսում։
Նա ընթերցեց հոդվածի երկրորդ կետը, ըստ որի, առանձնապես խոշոր չափի ՝ 1 մլն դրամը գերազանցող միջոցները թաքցնելը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ։
Խամոյանը հայտնեց, որ ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված հարցմանն էլ պատասխանել են, թե դրա պատասխանը «դուրս է դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակից»։
«Օգտվելով այս հրաշալի հնարավորությունից, քանի որ մեր երկրի դատախազը, դատավորը, վարչապետը, մսով ճաշի մասնագետը, հեծանվորդը, մեր ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն է, հրապարակային ձևակերպում եմ հարցս և ակնկալում եմ հստակ պատասխան։ ՀՀ քաղաքացին դատվելու է՞ հայտարարագիր չներկայացնելու համար, այնպես, ինչպես սահմանում է Քրեական իրենսգրքի 444 հոդվածը»,-ԱԺ-ում գտնվող Փաշինյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։