Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան


Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան
Ապրիլ 12 22:40 2025

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Թաթոյանը գրել է․

 

«Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է:

 

Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համար և այն համապատասխանեցնի նրանց կարիքներին:

 

Այս ամենը «խաղաղության պայմանագիր» հորջորջված փաստաթղթի նախապայման է, որը միակողմանիորեն պահանջվում է Հայաստանի իշխանությունից»: