6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Մայիս 17 16:27 2025

Պերուի հարավում գտնվող Այակուչոյի շրջանում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է հայտնում է Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտը։

Երկրաշարժի ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 5:22-ին՝ Պուկիո քաղաքից 23 կիլոմետր հարավ։ Աղբյուրը գտնվել է 97 կիլոմետր խորության վրա։ 

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։