Հրդեհ՝ Սարի թաղի տներից մեկում. «ԲԻՍ 1»՝ ժամանել է հրշեջների 5 մարտական հաշվարկ


Հրդեհ՝ Սարի թաղի տներից մեկում. «ԲԻՍ 1»՝ ժամանել է հրշեջների 5 մարտական հաշվարկ
Ապրիլ 12 10:36 2025

Այսօր՝ ապրիլի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ փողոցի 13/1 տանը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ թիվ 3-րդ, ապա 2-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 5 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել է նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: 

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության թիվ 1 կանչ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան սեփականատերն ու քաղաքացիները: 
 
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: