Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հաղթեց Ալբանիայի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)


Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հաղթեց Ալբանիայի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Ապրիլ 8 19:47 2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթեց կիսաեզրափակիչում կպայքարի 5-րդ չեմպիոնության համար։

Եվրոպայի քառակի չեմպիոնը 61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Ալբանիայի ներկայացուցիչ  Զելիմխան Աբակարովի հետ և հաղթեց 5:2 հաշվով։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի տելեգրամյան ալիքում։