Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ 26-ամյա Դավիթ Գ.-ին պատկանող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ինքը՝ վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել: