ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել հայ շախմատիստներ Էրիկ Հակոբյանին, Ալեքս Սահակյանին և Էրիկ Գասպարյանին: Հայտնում են շախմատի ֆեդերացիայից:
«Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր ձեռքբերումներ: Նշենք, որ Ալեքսը և Էրիկ Հակոբյանը ներկայումս գտնվում են ծառայության մեջ։ Ցանկանում ենք նրանց բարի ծառայություն»,- նշված է հաղորդագրության մեջ: