«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը հարցազրույց է տվել Fast Sports հեռուստաալիքին, որի շրջանակում խոսել է մի շարք կարևոր թեմաներից։
«Ուրարտու»-ի նախագահը հայտարարել է, որ չունեն պահանջներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ, «նրանք ոչ կոմպետենտ են»։
«Կյանքում ամենադժվար բանն իշխանության և փողերի նկատմամբ փորձությունն է։ Ցավոք, ո՛չ Մելիքբեկյանը, ո՛չ Նիկողոսյանը այդ փորձությունը չանցան։ Իհարկե, լավ է, երբ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում լինի մեր ներկայացուցիչը, սակայն վատ է, որ նա չի կարողանում ոչինչ ներկայացնել»,- ընդգծել է Չելոյանցը։
Նա պատմել է, որ երեք տարի առաջ Մելիքբեկյանը խոստացել է նշանակել օր՝ ակումբի նախագահներին հավաքելու և պրոֆեսիոնալ լիգայի թեման բացելու համար. առ այսօր օրը նշանակված չէ։
Չելոյանցի խոսքով՝ Մելիքբեկյանը ցանկացավ ունենալ խաղալիք՝ ԲԿՄԱ-ն։
«Թիմը նախորդ մրցաշրջանի արդյունքով դուրս էր մնացել առաջնությունից, բայց նրան պահում են առաջնությունում։ Դա խայտառակություն է»,- հավելել է նա։