Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով տուժած բժիշկը հիվանդանոցում մահացել է։
«Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան:
Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,- այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։